«Հին աստվածներ» читать бесплатно онлайн книгу 📙 автора Լեւոն Շանթ, ISBN: 9781772467062, в электронной библиотеке MyBook
Հին աստվածներ

Отсканируйте код для установки мобильного приложения MyBook

Бесплатно

4.89 
(9 оценок)

Հին աստվածներ

61 печатная страница

Время чтения ≈ 2ч

2017 год

12+

Введите вашу электронную почту и читайте эту и еще 600 000 книг

Оцените книгу
О книге

«Հազարամյակ մը մեզմե առաջ» Մարիամ իշխանուհին Սեւանա կղզում որոշում է կառուցել Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցի եւ այն ավարտուն տեսքի բերելու համար, օգնության է կանչում Հովհաննես վանահորը, ում հետ միասին հատակագծում եւ կառուցում են, իբրեւ` աշխարհիկ կյանքից կտրված կղզում գտնվող սրբավայր: Եկեղեցու կառուցման աշխատանքներին ծանոթանալու համար Մարիամ Իշխանուհու եղբայրը իր դստեր հետ գալիս է Սեւանա կղզի, սակայն նրանց լաստը խորտակվում է եւ մի երիտասարդ աբեղա, վտանգելով իր կյանքը` փրկում է Իշխանին ու նրա դստերը: Աղջկա կյանքը փրկելուց հետո աբեղան սիրահարվում է Իշխանի դստերը` Սեդային, սակայն հոգեւորականի կոչում թույլ չեն տալիս նրան հանել սքեմը եւ ապրել աշխարհիկ կյանքով: Ի վերջո հոգեւորականը խոստովանում է, որ Սեւանա կղզում կառուցվող եկեղեցին, իրականում ոչ այլ ինչ է, քան իր եւ իշխանուհու սիրո խորհրդանիշը, եւ որոշում է քանդել եկեղցին, եւ մեկ այլ տեղում` առ Աստված իր հավատի օգնությամբ կառուցել մի նոր` սուրբ կոթող: Իր որոշման մասին նա պատմում է կղզու վանականներին, եւ պատճառաբանում, որ եկեղեցին աշխարհիկ է, որովհետեւ դրա հովհանավորը հեթանոս իշխանն է, սակայն վանականները չեն համաձայնվում քանդել եկեղեցին: Երիտասարդ աբեղան այդպես էլ չկարողանալով ընտրություն կատարել կնոջ եւ Աստծո միջեւ, իրեն նետում է լիճը, իսկ վանահայրը հեռանում է կղզուց:

читайте онлайн полную версию книги «Հին աստվածներ» автора Լեւոն Շանթ на сайте электронной библиотеки MyBook.ru. Скачивайте приложения для iOS или Android и читайте «Հին աստվածներ» где угодно даже без интернета. 

Подробная информация
Объем: 
111141
Год издания: 
2017
Дата поступления: 
26 июня 2017
ISBN (EAN): 
9781772467062
Время на чтение: 
2 ч.
Правообладатель
174 книги
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Նախ շվարածի պես է այս տարափին տակ, ետքը գլուխը վեր կառնե, կնայի շրջապատողներուն տեսակ մը ապշությամբ) Դուք… հոս իմ շուրջս, ե՞ս… հոս կեցած ձեր մեջը… Ես ձեր վանահայրը, դուք իմ միաբանությունս, իմ իսկ հիմնած: (Ժպտուն) Միաբանություն, ինչ միություն ձեր ու իմ մեջ… (Աչքերը շփելով) Կարծես կապը կիյնա աչքերես: Ինչպե՞ս է եղեր, որ ես չեմ հասկցեր այսքան պարզ բանը, այսքան ակնհայտնի: Մինչև հոս, մինչև անապատ կրցեր ենք մենք միասին: Մինչ հոս ես կրնայի բերել ձեզի, մինչև հոս կարելի է բերել մարդը, բայց հոսկե անդին… հոսկե անդին մարդ ինքը պիտի երթա: Ճշմարիտը դուք եք, այդ եկեղեցին պետք է, որ մնա, ան է ձեր եկեղեցին, գացեք, գացեք, ներս, ան կուտա ձեզի անվերջ աղոթքներ ու մխիթարանք, ան կբանա ձեզի արքայության դռները, կազատե ձեզի բոլոր սատանաներեն, ան ձեզի ձեր հացն ալ կուտա ու ձեր հագուստը գացեք, գացեք, ներս ու խաղաղությունը թող ըլլա ձեզի հետ: Իսկ իմ փնտրածս ատիկա չէ, իմ փնտրածս աշխատանքն է, ներքին անդուլ ու անկաշկանդ որոնումը` ներքին անվերջ նվաճումները բարձունքե-բարձունք, պարսպե-պարիսպ, տարակույսներու անդունդներուն վրայեն, ելքերով ու անկումներով, անդադար խոյանք մը դեպի ճշմարտությունը: Գացեք, գացեք ներս դուք ձեր եկեղեցին, ես ալ երթամ շինեմ իմ եկեղեցիս, բայց այս անգամ ես, միայն ես, և կետվածք մը, որ վայել ըլլա իմ Աստծուս բնակությանը, որու կամարներուն տակ իմ խնկելիք աղոթքիս ոչ մեկ բառը կեղծ չհնչե, ոչ մեկ բառի արձագանքը դատարկ չհնչե: ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Ատ ո՞ւր պիտի շինես, վանահայր, քու նոր կերտվածքը: ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Եվ ինչե՞, գրանի՞տ պիտի ըլլա, թե՞ մարմարե: ՎԱՆԱՀԱՅՐԸ – Գրանիտ ու մարմար, որձաքար ու ամեն տեսակ քար ես կթողնեմ աշխարհի աստվածներուն: Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները իմ կամքս է, ու գմբեթն ալ ըլլալու է հավատքս: ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Շատ խախուտ է, վանահայր, նոր շենքիդ հիմքը: ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անփույթ) Խախուտ է` կփլի: ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Եվ այն ատե՞ն… ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կշինեմ նորը: ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Բայց ատիկա վերջ չունի: ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կուզեիր, որ վերջ ունենար: Քանի կապրինք` շինենք պիտի, պիտի շինենք մեր Աստծուն իր տաճարը, շինենք ու փլի, շինենք ու քանդենք, շինենք ու շինենք միշտ, բայց երբեք, երբեք չավարտենք: Հենց որ ավարտի ալ տաճար չէ Աստծու, որուն երբեմն երկրպագեր են: Բայց կտեսնեմ` ալ մենք իրար չենք հասկնար: Մնաք բարով, ձեր Աստվածը ձեզի հետ:
19 марта 2023

Поделиться

Գրանիտ ու մարմար, որձաքար ու ամեն տեսակ քար ես կթողնեմ աշխարհի աստվածներուն: Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները իմ կամքս է, ու գմբեթն ալ ըլլալու է հավատքս:
23 ноября 2020

Поделиться

անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե, այսպես է գրված:
23 ноября 2020

Поделиться