Цитаты из книги «Դավիթ Բեկ» Րաֆֆի📚 — лучшие афоризмы, высказывания и крылатые фразы — MyBook.

Цитаты из книги «Դավիթ Բեկ»

116 
цитат

հոր իշխանությունը ոչնչացավ քո սատանայական դավաճանությամբ, որը այդ կնոջ օրինավոր նշանածն էր: Բայց դու ոտնակոխ արեցիր թե քահանայի օրհնությունը, թե աղջկա սերը… Վերջին խոսքերը կրկին բաց արեցին Սյուրիի վերքերը, կրկինի զարթեցրին
30 августа 2021

Поделиться

գլխավոր իշխան բոլոր Սյունյաց և Գողթանի նահանգների, ստորադրեց նրա հրամանին տեղային խաներին, և հրաման տվեց իր անունով դրամ կտրել: * * *
6 апреля 2021

Поделиться

Այն ժամանակ պարսից Շահ-Թահմազ արքան եկած էր Ատրպատական, որ արգելե օսմանցիների հարձակմունքը դեպի Պարսկաստան: Նա Դավրիժումն էր, երբ մեծ ուրախությամբ լսեց Դավթի հաղթությունները: Եվ Դավիթը նրան ավելի գոհացնելու համար, նույն ժամանակվա սովորության համեմատ, ուղտերի մի ամբողջ կարավան բեռնավորված տաճիկների գլուխներով, այլև իր խլած ավարից մասն հանելով շահին, ուղարկեց Դավրիժ: Շահը ուրախությամբ ընդունեց կարավանը, որ բերում էր իր թշնամիների գլուխները: Այս պատճառով կապեց Դավթի հետ դաշնագրություն, առանձին ֆերմանով շնորհելով նրան Ղափանի ամբողջ գավառը, որպես սեփականություն, այլև կարգեց նրան
6 апреля 2021

Поделиться

Կռիվը սկսվեցավ վաղ առավոտյան, Եղվարդ գյուղի մոտ, Նարգիզների դաշտում: Մելիք Ֆրանգյուլի գլխավոր դավաճանությունը նրանումն էր, որ նա թշնամու ուժերը անհամեմատ շատ փոքր էր ցույց տվել Թորոս իշխանին: Մինչև անգամ թաքցրել էր, որ Աղասի խանը (Ֆաթալի խանի կրտսեր եղբայրը) իր առանձին զորախմբով պիտի օգնե եղբորը: Այսուամենայնիվ, հայոց զորքերը աներևակայելի հերոսությամբ կռվում էին, թեև թվով տասնապատիկ փոքր էին, քան թշնամու զորությունը:
6 апреля 2021

Поделиться

Ես Մելիք-Փարսադանյան Բալի զորապետն եմ†:
6 апреля 2021

Поделиться

Շահ ունի նա, – պատասխանեց դերվիշը դառնությամբ: – Խանը արդեն ստորագրել է իր հրովարտակը, որով ամբողջ Չավնդուր վիճակի իշխանությունը որպես վարձատրություն շնորհում է դավաճանին: Ձեզ հայտնի է, որ Չավնդուրը Թորոս իշխանի հայրենական ժառանգությունն է: Ուրեմն նրա ժառանգությունը գրավելու համար դավաճանը աշխատում է ոչնչացնել Թորոսին: Եվ Չավնդուրը, դուք գիտեք, որ արդեն մելիք Ֆրանգյուլին պատկանող Բարգյուշատի հետ սահմանակից է, այդ երկու վիճակները միացնելով, դավաճանը տեր կլինի մի ընդարձակ երկրի: Ահա ձեզ գլխավոր նպատակը, որ դրդում է նրան
6 апреля 2021

Поделиться

որ պարսիկ դերվիշը և հայ ճգնավորը շատ չեն զանազանվում միմյանցից: Երկուսն էլ աշխարհի հոգսերից, աշխարհի վայելչություններից
6 апреля 2021

Поделиться

Ընթերցողը իսկույն կմտաբերե, որ այդ տարօրինակ անձնավորության հետ, կարծես թե, ծանոթ լինի. կարծես թե, մի քանե անգամ նրան հանդիպած լինի: Այո, ընթերցողի հիշողությունը իրան չի խաբի, եթե այդպես մտածե: Մեր պատմության ընթացքում մի անգամ այդ մարդուն տեսանք Չալաբիան կոչված խաշնարած ցեղի իմամի (հոգևոր գլխավորի) չադրում. խոսում էր գերբնական գիտություններից և ծերունի իմամին մանկացնելու համար երկարակեցության մաջուններ էր պատրաստում: Նույն ժամանակ տեսանք նրան Ֆաթալի խանի չադրում բժշկական հնարներ էր գործ դնում խանի մշտական առողջության համար: Դա միևնույն անձնավորությունն է. – դա միևնույն դերվիշն է:
6 апреля 2021

Поделиться

Երբեք: Այսպիսիների լացը, արտասուքը անառակ կանանց արտասուքի նման է, որ ամեն րոպե պատրաստ է: Նրանք անդադար անամոթ կերպով կդավաճանեն իրանց սիրողներին, բայց հենց որ բռնվեցան անհավատարմության մեջ, կսկսեն լաց լինել, արտասուք թափել, զղջալ և հավատարմության երդում տալ: Իսկ երբ իրանց նպատակին հասան, բոլորը կմոռանան… – Չէ կարելի այս աստիճան կասկածամիտ լինել:
6 апреля 2021

Поделиться

Ճանաչում եմ, նրան կոչում են Ահմեդ:
6 апреля 2021

Поделиться

Бесплатно

4.55 
(22 оценки)
Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно